Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

«ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին

«ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին

Աշխարհահռչակ «ՏԵՎԱ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը տարեվերջյան երեկույթ կազմակերպեց բժիշկների համար՝ նախատոնական տրամադրություններով, անակնկալներով լի համերգային ծրագրով:


Գեներիկ դեղամիջոցների համաշխարհային լիդերը՝  իսրայելական «ՏԵՎԱ» ընկերությունը, մեծապես կարևորում է հայաստանյան շուկայում իր գործունեությունը: «ՏԵՎԱ»-ի հայաստանյան ներկայացուցչության կոմերցիոն տնօրեն Տաթևիկ Երիցյանի խոսքով՝ նմանատիպ հավաքույթները լավ առիթ են գործունեության հաջող արդյունքներն ամփոփելու, գործընկեր բժիշկներին շնորհակալ լինելու համար:

«ՏԵՎԱ»  դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչութան կոմերցիոն տնօրեն Տաթևիկ Երիցյան–   Տաթևիկ, շատ գեղեցիկ հանդիպում եք կազմակերպել: Ո՞րն է գլխավոր նպատակը:


–   Այսօրվա միջոցառման նպատակն է մեր շատ սիրելի, հարգելի բժիշկների հետ հավաքվելը, տարին եզրափակելը: Մեզ հյուր են բժիշկներ, ովքեր տարվա ընթացքում աշխատել են մեզ հետ, միշտ եղել մեր կողքին: Իսկ հիմա փորձում ենք իրենց նվիրել մի փոքրիկ, ուրախ երեկո:


–   Երեկույթի ծրագիրը կարծես թե հիմնականում համերգային է: «ՏԵՎԱ»-ի գործունեության մասին պատմող ներկայացումներ է՞լ եք պատրաստել:


–   Հիմնականում լինելու է ուրախ ծրագիր՝  խաղեր, երգ ու պար: Վայելելու ենք երեկոն: «ՏԵՎԱ»-ի գործունեության մասին պատմող ներկայացումներ ցուցադրելու անհրաժեշտություն այսօր չկա: Տարվա ընթացքում մենք հասցնում ենք բավականաչափ նորություններ ներկայացնել բժիշկներին մեր ակտիվ համագործակցության շրջանակներում: Իսկ այսօր հավաքվել ենք՝ պարզապես շփվելու, ուրախանալու:

 

«ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին «ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին «ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին


–   Ինչպիսի՞ն էր անցնող տարին ձեզ համար:


–   Մի կողմից՝ անսպասելի. կազմակերպչական որոշ խնդիրներ ունեցանք տարվա սկզբին և ռեալ սկսեցինք աշխատել միայն ապրիլից, մյուս կողմից՝ շատ հաջող տարի էր՝ հաշվի առնելով տարեվերջյան մեր արդյունքները, ուստի հանգիստ սրտով մեզ թույլ ենք տալիս նման երեկո ունենալ:

 

«ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին «ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին «ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին


–   Ո՞րն էր 2013-ի ամենամեծ ձեռքբերումը:


–   Վերաբացվելուց հետո մեզ միացավ ևս մեկ ընկերություն: Նոր դեղեր, նոր բժիշկներ, աշխատելու համար նոր ոլորտ. այս ամենը մենք հաջողությամբ իրականացրեցինք:

 

«ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին «ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին «ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին


–   Գալիք տարվանից ի՞նչ ակնկալիքներ ունեք:


–   Կուզեմ՝ այն լինի գոնե այնպիսին, ինչպիսին 2013-ն էր: Նոր տարում մեզ սպասում են աշխատանքներ նոր ոլորտնորում:

Մեզ հետ զրույցներում երեկույթին ներկա բժիշկները կիսվեցին տպավորություններով, պատմեցին «ՏԵՎԱ»-ի հետ համագործակցության իրենց փորձից, ամանորյա մաղթանքներ հղեցին:

 

«ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին «ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին «ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին


Արմեն Անանյան, հոգեբույժԱրմեն Անանյան, հոգեբույժ


–   Շատ լավ տպավորություն եմ միշտ ունեցել «ՏԵՎԱ»-ից, այս ջերմ մթնոլորտում ավելի ամրացավ: Մեր ոլորտում լայնորեն օգտագործվում է դեղագործական այս ընկերության արտադրանքը: «ՏԵՎԱ»-ին մաղթում եմ, որ շարունակի իր լավ գործը՝ նպաստելով մեր ժողովրդի առողջությանը:


Բժիշկներին ցանկանում եմ հաջողություններ նոր տարում, բոլորիս մաղթում եմ խաղաղություն, առողջություն, բարեկեցություն:

 

«ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին «ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին «ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին


Տատյանա Ստեփանյան, նյարդաբանՏատյանա Ստեփանյան, նյարդաբան


–   «ՏԵՎԱ»-ի հետ երկար տարիներ եմ համագործակցում, շատ լավ տպավորություններ ունեմ, մանավանդ որ նյարդաբանության մեջ մեծ հաջողությամբ կիրառվող դեղորայք ունեն: «ՏԵՎԱ»-ն շատ վստահելի գործընկեր է: Ուրախ եմ, սպասում եմ անակնկալների:


Մեզ այսպիսի հանդիպումներն ավելի մտերիմ են դարձնում: Բոլորս էլ ունենք և՛ աշխատանք կատարելու պարտավորություն, և՛ հանգստանալու իրավունք:

 

«ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին «ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին «ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին


Գևորգ Բոյաջյան, մանկաբույժԳևորգ Բոյաջյան, մանկաբույժ


–   «ՏԵՎԱ»-ի հետ համագործակցությունը շատ հետաքրքիր է սկսվել: Դա եղավ 2010 թվականին: Դեղագործական ընկերությունները մեզ հետ հանդիպելիս սովորաբար մեկ նպատակ ունեն՝ իրենց դեղորայքի վաճառքն ավելացնել: Երբ եկան, ներկայացրեցին «ՏԵՎԱ»-ի դեղամիջոցը, որի մասին վաղուց շատ լավ գիտեի, ասացի՝ չեմ նշանակի դեղը: Ներկայացուցիչը մի պահ զարմացավ, թե ինչ կտրուկ պատասխան եմ տալիս, ապա հարցրեց. «Ինչո՞ւ»:  Պատասխանեցի. «Որովհետև ձեր դեղը ես շատ- շատ եմ սիրում, այն իմ ոսկե ֆոնդում է, որն աջուձախ չեմ օգտագործում»: Հանդիպման վերջում նա ինձ հրավիրեց կոնֆերանսի. փաստորեն, պատասխանս գոհացրել էր : Այդ պահից սկսվեց իմ ջերմ համագործակցությունը «ՏԵՎԱ»-ի հետ: Ուզում եմ գովել իրենց արտադրանքը, որն, իսկապես, շատ որակյալ է:

 

«ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին «ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին «ՏԵՎԱ»-ն տոնական երեկո նվիրեց բժիշկներին


Իսկ այսօրվա երեկոն շատ լավ առիթ էր՝ հանդիպելու հին ընկերներին, հիշողություններով, նորություններով փոխանակվելու:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Նիկա Բաբայան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ